Աշխարհի 7-րդ ռակետ Յասմին Պաոլինին դարձավ «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի եզրափակիչի առաջին մասնակիցը:
Իտալուհին կիսաեզրափակիչում երեք սեթում 2-6, 6-4, 7-6 (10-8) կամային հաղթանակի հասավ աշխարհի 37-րդ ռակետ, խորվաթ Դոննա Վեկիչի նկատմամբ: Մրցախաղը տևեց 2 ժամ 51 րոպե:
Պաոլին կարիերայում առաջին անգամ հանդես կգա «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի եզրափակիչում: Ի դեպ, նա առաջին իտալացին է, որը կխաղա «Ուիմբլդոնի» եզրափակիչում:
Յասմին Պաոլինին տիտղոսը կվիճարկի Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա) - Ելենա Ռիբակինա (Ղազախստան) զույգի հաղթողի հետ: