Մեկնարկեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնը»։
Աշխարհի 5-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան) առաջին փուլում 6-3, 6-4, 6-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ալեքսանդր Կովաչևիչի (ԱՄՆ, 88-րդ ռակետ) նկատմամբ։ Ռուս թենիսիստի հաջորդ մրցակիցը լինելու է Ալեքսանդր Մյուլեր (Ֆրանսիա, 102-րդ ռակետ) - Հյուգո Գաստոն (Ֆրանսիա, 71-րդ ռակետ) զույգի հաղթողը։
Հաղթանակով է մեկնարկել նաև Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 8-րդ ռակետ), որը 7-6(2), 6-4, 6-4 հաշվով պայքարից դուրս թողեց Ալեքս Բոլտին (Ավստրալիա, 234-րդ ռակետ)։ Ռուդը հաջորդ փուլում մրցելու է 94-րդ ռակետ, իտալացի Ֆաբիո Ֆոնինիի դեմ։
Աշխարհի 10-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա) նույնպես խնդիրներ չունեցավ առաջին փուլում և 6-3, 6-4, 7-5 հաշվով հաղթեց Դուշան Լայովիչին (Սերբիա, 56-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 46 րոպե։ Երկրորդ փուլում բուլղարացին կփորձի հաղթահարել Ցզյունչեն Շանի (Չինաստան, 91-րդ ռակետ) արգելքը։