Logo

«Ուիմբլդոն». Քառորդ եզրափակիչի հերթական մասնակիցը

18:14 / 08.07.2024Թենիս
null

Աշխարհի 25-րդ ռակետ Լորենցո Մուզետին դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։

Չորրորդ շրջանում իտալացի թենիսիստը 4-6, 6-3, 6-3, 6-2 հաշվով հաղթել է Ջովանի Մպեշի-Պերիկարին (Ֆրանսիա, 58-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 2 ժամ 5 րոպե։

22-ամյա Մուզետին կարիերայում առաջին անգամ է դուրս եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ։ «Ուիմբլդոնի» այդ փուլում նա մրցելու է Թեյլոր Ֆրից (ԱՄՆ, 12-րդ ռակետ) - Ալեքսանդր Զվերև (Գերմանիա, չորրորդ ռակետ) զույգի հաղթողի դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա