Logo

«Ուիմբլդոն». Արինա Սաբալենկան և Լաուրա Զիգմունդը հաջորդ փուլում են

18:43 / 02.07.2025Թենիս
null

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կանանց մրցախաղի երկրորդ փուլում մի շարք խաղեր կայացան: 

Կանանց մրցախաղում աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան 7-6, 6-4 հաշվով հաղթեց Մարիա Բուզկովային (48-րդ ռակետ): Խաղը ցուցադրվել է Fast TV հավելվածում (iOSAndroid): Զուգահեռաբար կայացել է նաև Լեյլա Ֆեռնանդես - Լաուրա Զիգմունդ հանդիպումը. վստահ հաղթանակի է հասել Զիգմունդը՝ 2 սեթում հաղթելով 6-2, 6-3 հաշվով: Այդ մրցախաղն էլ «Ֆասթ Սպորտ 1»-ի եթերում էր: 

Այս շրջանում ավարտվել է ևս 2 մրցախաղ. Մեդիսոն Քիզը հաղթել է Օլգա Դանիլովիչին (6-4, 6-2), իսկ Սոնայ Կարտալը՝ Վիկտորյա Տոմովային (6-2, 6-2):

«Ուիմբլդոնի» խաղերը հեռարձակվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ