Աշխարհի 12-րդ ռակետ Ֆրենսիս Տիաֆոն ավարտեց մրցելույթը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում»։
Ամերիկացի թենիսիստը երկրորդ փուլում 6-4, 4-6, 3-6, 5-7 հաշվով պարվեց Քեմերոն Նորիին (Մեծ Բրիտանիա, 61-րդ ռակետ)։ Կողմերը մրցեցին 3 ժամ։
Բրիտանացին 1/16 եզրափակիչում կհանդիպի Յիրժի Լեհեչկա (Չեխիա, 25-րդ ռակետ) - Մատիա Բելուչի (Իտալիա, 73-րդ ռակետ) զույգի հաղթողին։
Ավելի վաղ տղամարդկանց մենախաղի պայքարից դուրս են մնացել նաև Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, երրորդ ռակետ), Լորենցո Մուզետին (Իտալիա, 7-րդ ռակետ), Հոլգեր Ռունեն (Դանիա, 8-րդ ռակետ), Դանիիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 9-րդ ռակետ), Ուգո Ումբերը (Ֆրանսիա, 18-րդ ռակետ)։
Նորի - Տիաֆո մրցախաղը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր։
«Ֆասթ Սպորտ»-ով այժմ հեռարձակվում է Կարեն Խաչանով (Ռուսաստան, 20-րդ ռակետ) - Շինտարո Մոչիզուկի (Ճապոնիա, 144-րդ ռակետ), իսկ «Ֆասթ Սպորտ 2»-ով` Կառլոս Ալկարաս (Իսպանիա, երկրորդ ռակետ) - Օլիվեր Թարվեթ (Մեծ Բրիտանիա, 733-րդ ռակետ) մրցախաղը։
«Ուիմբլդոնի» խաղերը հեռարձակվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android)։

