Logo

«Ուիմբլդոն». Ալկարասը քառորդ եզրափակիչում է

19:43 / 07.07.2024Թենիս
null

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը չորրորդ շրջանում 6-3, 6-4, 1-6, 7-5 հաղթել է Ուգո Ումբերին (Ֆրանսիա, 16-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 3 ժամ 1 րոպե։ Ալկարասի հաջորդ մրցակիցը լինելու է Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ (Իսպանիա, 116-րդ ռակետ) - Թոմի Փոլ (ԱՄՆ, 13-րդ ռակետ) զույգի հաղթողը։

«Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի պայքարը կավարտվի հուլիսի 14-ին։ Մրցաշարի գործող հաղթողը հենց Կառլոս Ալկարասն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա