Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը շարունակում է տիտղոսի պաշտպանությունը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարում:
Իսպանացին «Ուիմբլդոնի» 1/16 եզրափակիչում 5 սեթում 5-7, 6-2, 4-6, 7-6 (7-2), 6-2 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆրենսիս Տիաֆուին (29-րդ ռակետ): Մրցախաղը տևել է 3 ժամ 53 րոպե:
Մրցաշարի գործող չեմպիոնը 1/8 եզրափակիչում կհանդիպի Բրենդոն Նակաշիմա (ԱՄՆ) - Ուգո Ումբեր (Ֆրանսիա) զույգի հաղթողին: