Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը նվաճեց «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» եզրափակիչի ուղեգիր և տիտղոսը կվիճարկի սերբ Նովակ Ջոկովիչի հետ։
Կիսաեզրափակիչում 20-ամյա Ալկարասը 6-3, 6-3, 6-3 հաշվով առավելության ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ (երրորդ ռակետ): Մրցախաղը տևեց 1 ժամ 51 րոպե:
Հուլիսի 16-ին կայանալիք եզրափակիչում իսպանացին ուժերը կչափի աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել իտալացի Յանիկ Սիներին (8-րդ ռակետ):
Հիշեցնենք, որ 36-ամյա Ջոկովիչը հաղթել է «Ուիմբլդոնի» նախորդ 4 մրցաշարերում (2018-2022 թթ.), հաղթողի կոչումը նվաճել է նաև 2011, 2014 և 2015 թվականներին: Տղամարդկանց մենախաղում ավելի շատ հաղթանակ տարել է միայն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 8 տիտղոս: