Logo

«Ուիմբլդոն». Ալկարասն ու Մեդվեդևը կիսաեզրափակիչում են

22:02 / 12.07.2023Թենիս
null

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը և երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը կազմեցին «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչի երկրորդ զույգը:

Իսպանացի Ալկարասը քառորդ եզրափակիչում 2 ժամ 21 րոպեում 7-6 (7-3), 6-4, 6-4 հաշվով հաղթեց դանիացի Հոլգեր Ռունեին (6-րդ ռակետ): 

Ռուս Մեդվեդևը 5 սեթում 6-4, 1-6, 4-6, 7-6 (7-4), 6-1 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քրիստոֆեր Յուբենքսի (43-րդ ռակետ) նկատմամբ: Մրցախաղը տևեց 2 ժամ 58 րոպե:

Ալկարասն ու Մեդվեդևը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկեն հուլիսի 14-ին, նույն օրը կիսաեզրափակիչում կմրցեն նաև մրցաշարի գործող հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը և իտալացի Յանիկ Սիները (8-րդ ռակետ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա