Անգլիական «Քրիսթալ Փելասի» նախկին հարձակվող Ուիլֆրիդ Զահան պայմանագիր է կնքել թուրքական «Գալաթասարայի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
30-ամյա կոտդիվուարցու համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ ամռանը լրացել էր Զահայի պայմանագիրը «Քրիստալ Փելասի» հետ, որի կազմում խաղում էր 2013 թվականից:
2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: