Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը պնդում է, որ ժամանակին մտածել է հոր սպանության մասին՝ մորը բռնության ենթարկելու պատժառով «վրեժ լուծելու» համար: Դերասանի «հուշերից» հատվածներ է մեջբերում People ամսագիրը:
«Երբ ես ինը տարեկան էի, տեսա, որ հայրս այնպես է հարվածում մորս գլխին, որ նա ընկնում է: Հետո ես տեսա, որ նա արյուն է թքում», – ասել է Սմիթը:
Դերասանի խոսքով՝ այդ պահն ազդել է իր ողջ կյանքի և կարիերայի վրա: Երկար ժամանակ նա հավատում էր, որ արժանի չէ ճանաչման, գովասանքի, ուշադրության, հանդիսատեսի անկեղծ ծիծաղի, քանի որ այդ ժամանակ նա չի պաշտպանել իր մորը:
«Որովհետև ես չէի կարող դիմադրել հորս՝ վախկոտ լինելու պատճառով»,- ասել է դերասանը։
Սմիթի ծնողները բաժանվել են, երբ նա դեռահաս էր և պաշտոնապես ամուսնալուծվել 2000 թվականին: Հիշելով իր հանգուցյալ հորը՝ Սմիթը հայտարարեց, որ ինքը դաժան է, բայց միշտ անկեղծորեն հետաքրքրված է որդու հաջողություններով:
«Հայրս դաժան էր, բայց նաև ամեն խաղի, բեմադրության և համերգի ժամանակ կողքիս էր… Նա հարբեցող էր, բայց սթափ էր իմ յուրաքանչյուր ֆիլմի պրեմիերային: Նա լսում էր յուրաքանչյուր ձայնագրություն: Նա այցելում էր յուրաքանչյուր ստուդիա»,- գրում է դերասանը։
Ավելի վաղ Սմիթը խոստովանել էր, որ մտածում էր ինքնասպանության մասին: