Թենիսի Ուհանի «Մասթերսի» եզրափակիչի երկրորդ մասնակիցն աշխարհի 6-րդ ռակետ Ջեսիկա Պեգուլան է:
Ամերիկուհին կիսաեզրափակիչում 2-6, 6-4, 7-6 հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկային: Պեգուլան բելառուս թենիսիստուհու հետ պայքարում կամային հաղթանակի հասավ 2 ժամ 17 րոպեում:
Ջեսիկա Պեգուլան եզրափակիչում հոկտեմբերի 12-ին կմրցի իր հայրենակից, աշխարհի երրորդ ռակետ Կորի Գաուֆի դեմ:


