Logo

Ուհան․ Էլինա Ավանեսյանը պարտվեց ծանր պայքարում

19:55 / 08.10.2024Թենիս
null

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտությամբ մեկնարկեց Ուհանի WTA-1000 շարքի մրցաշարում ու ավարտեց ելույթը։

Չինաստանում ընթացող «Մասթերսի» առաջին շրջանում 22-ամյա թենիսիստուհին մրցեց ուկրաինացի Մարտա Կոստյուկի (17-րդ ռակետ) հետ ու լարված պայքարում պարտվեց երեք սթում՝ 6-4, 5-7, 6-7։ Մրցախաղը տևեց 2 ժամ 38 րոպե։

Կոստյուկի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովան (39-րդ ռակետ):

Հիշեցնենք, որ աշխարհի 47-րդ ռակետ Ավանեսյանը վերջերս մասնակցել էր նաև Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարին, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո երրորդ փուլում պարտվել էր ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևային։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ