Կայացել է Ուհանի WTA-1000 շարքի մրցաշարի հիմնական փուլի վիճակահանությունը։
Իր մրցակցին է իմացել նաև Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը։ Աշխարհի 47-րդ ռակետն առաջին փուլում կփորձի հաղթահարել Մարթա Կոստյուկի (Ուկրաինա, 18-րդ ռակետ) արգելքը։ Մրցախաղը կայանալու է հոկտեմբերի 7-ին։
Ուհանի «Մասթերսին» մասնակցելու են նաև մի շարք առաջատար թենիսիստուհիներ, այդ թվում նաև` Արինա Սաբալենկան (Բելառուս, երկրորդ ռակետ), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, երրորդ ռակետ), Յասմին Պաոլինին (Իտալիա, 5-րդ ռակետ), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, 6-րդ ռակետ), Ցինվեն Չժենը (Չինաստան, 7-րդ ռակետ), Էմմա Նավարոն (ԱՄՆ, 8-րդ ռակետ) և այլք։
Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը վերջերս մասնակցել է նաև Պեկինի WTA-1000 շարքի մրցաշարին, տարել երկու հաղթանակ, սակայն երրորդ փուլում պարտվել ուկրաինացի Յուլիա Ստարոդուբցևային (115-րդ ռակետ)։