Հայաստանի հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն անդրադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածին:
«Մենք առջևում դեռ 3 հանդիպում ունենք, կփորձենք հնարավորինս լավ ավարտել մրցաշրջանը: Թիմն ընդամենը 5 միավոր է հետ լավագույն հնգյակից: Ամեն ինչ հնարավոր է, անելու ենք առավելագույնը, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում»,- 24-ամյա նիգերիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է РБ Спорт-ը:
Հիշեցնենք, որ «Ռուբինը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 27 տուրից հետո վաստակել է 38 միավոր և 9-րդ տեղում է: Մայիսի 11-ին Կազանը ներկայացնող ակումբը կընդունի «Ռոստովին»: