Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձը խաղադաշտ նշեց գոլով:
Կազանի «Ռուբինի» 24-ամյա ֆուտբոլիստը Տոլյատիի «Ակրոնի» դեմ Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի տնային մրցավեճում փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին և երկու րոպե անց գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ:
«Ռուբինը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկին հաղթեց 4-0 հաշվով:
Հիշեցնենք, որ Իվուն նախորդ տարվա հուլիսից է հանդես գալիս ռուսական ակումբում:
Ռուսաստանի գավաթ, խմբային փուլ, առաջին տուր
Չորրորդ խումբ
«Ռուբին» - «Ակրոն»՝ 4-0
Դանիիլ Կուզնեցով, 8, Իլյա Ռոժկով, 48, Ալեքսանդր Յուկիչ, 75, Ուգոչուկվու Իվու, 81


