Լոնդոնի «Տոտենհեմի» ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսն այս ամառ կհեռանա թիմից, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիական ակումբի ղեկավարությունը թույլատրել է 36-ամյա դարպասապահին նոր ակումբ փնտրել և չմասնակցել թիմի նախամրցաշրջանային հավաքին:
Լյորիսի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Նա անգլիական ակումբում խաղում է 2012 թվականից, սակայն 11 տարում չի նվաճել ոչ մի տիտղոս:
Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագը 2022/23 մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում մասնակցել է 31 հանդիպման, բաց թողել 45 գոլ և 9 անգամ անառիկ պահել դարպասը: