Logo

Ուգո Լյորիսն ունի կարիերան շարունակելու երեք տարբերակ

11:39 / 10.07.2023Ֆուտբոլ
null

«Տոտենհեմի» ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը մտադիր է հեռանալ լոնդոնյան ակումբից:

Sports Zone-ի հաղորդմամբ՝ Լյորիսի գործակալը 36-ամյա դարպասապահի ծառայություններն առաջարկել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ին և Իտալիայի գավաթակիր «Ինտերին»:

Այս ակումբները դեռևս բանակցություններ չեն սկսել «Տոտենհեմի» հետ: Միաժամանակ, Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագը տրանսֆերային առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնությունը ներկայացնող «Ալ Շաբաբ» ակումբից:

Հիշեցնենք, որ Լյորիսը 2012 թվականից է պաշտպանում «Տոտենհեմի» դարպասը: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ