Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեի տրանսֆերի մասին:
Անգլիայի չեմպիոնը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» վճարել է 95 միլիոն եվրո: Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել:
Նախորդ տարվա ամռանը գերմանական ակումբն Էկիտիկեի տրանսֆերային իրավունքի համար ֆրանսիական ՊՍԺ-ին վճարել էր 16,50 միլիոն եվրո:


