Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն «Ունիոնի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 13-րդ տուրից հետաձգված խաղում հաղթանակից (1-0) հետո խոսել է մրցակցի գլխավոր մարզիչ Նենադ Բյելիցայի հետ միջադեպի մասին:
«Իրականում պարզապես ցանկանում էի վերադարձնել գնդակը՝ արագ գրոհ սկսելու համար: Հետո եղավ այդ խելագարությունը. նա բռնեց իմ դեմքից: Քեն չեմ պահում. արդեն մոռացել եմ կատարվածը: Հասկանում եմ, որ Բյելիցան փոքր-ինչ անհանգստացած էր մեր տուգանային հրապարակում տեղի ունեցածով: Ամեն դեպքում, ամենակարևորն այն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք»,- Bayern & Germany-ն մեջբերում է գերմանացի ֆուտբոլիստի խոսքը:
Այդ միջադեպից հետո Գերմանիայի մայրաքաղաքային թիմի գլխավոր մարզիչը կարմիր քարտ էր ստացել, իսկ Սանեն զգուշացվել էր դեղին քարտով: