Logo

Ուեյն Ռունին վերադարձավ մարզչական աշխատանքի

16:27 / 25.05.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ուեյն Ռունին նշանակվել է Անգլիայի երկրորդ լիգան` Չեմպիոնշիփը, ներկայացնող «Պլիմութ Արգայլի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։

«Պլիմութ Արգայլը» Չեմպիոնշիփի 2023/24 մրցաշրջանում 51 միավորով զբաղեցրել է 21-րդ տեղը և պահել տեղը երկրորդ լիգայում։

38-ամյա Ռունիի վերջին աշխատավայրը եղել է նույն լիգայում հանդես եկող «Բիրմինգհեմում»։ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողն ակումբը մարզել է 2023 թ. հոկտեմբերից 2024 թ. հունվար` 15 խաղում կրելով 9 պարտություն, 4 անգամ գրանցելով ոչ-ոքի և տանելով ընդամենը 2 հաղթանակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ