Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Փլիմութ Արգայլը» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է Ուեյն Ռունիին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
39-ամյա անգլիացի մասնագետն այս տարվա մայիսին էր գլխավորել «Փլիմութ Արգայլը», որն առաջնության 23-րդ տուրից հետո 18 միավորով վերջին տեղում է։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագը նախկինում գլխավորել է նաև անգլիական «Բիրմինգհեմը», «Դերբի Քաունթին» ու MLS-ը ներկայացնող ամերիկյան «Դի Սի Յունայթեդը»։