Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին հեռացվել է «Բիրմինգհեմ Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
38-ամյա մասնագետը հոկտեմբերին էր գլխավորել անգլիական ակումբը՝ կնքելով 3.5 տարվա պայմանագիր: Ռունիի գլխավորությամբ «Բիրմինգհեմն» անցկացրեց 15 հանդիպում, տարավ 2 հաղթանակ, կրեց 9 պարտություն, գրանցեց 4 ոչ-ոքի ու 20-րդ տեղում է Չեմպիոնշիփում։
Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Ռունին գլխավորել է նաև անգլիական «Դերբի Քաունթին» ու MLS-ը ներկայացնող ամերիկյան «Դի Սի Յունայթեդը»։


