Logo

Ուեյն Ռունիի որդին գավաթի եզրափակիչում դարձել է գոլի հեղինակ

11:34 / 21.05.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Ռունիի որդի Կայ Ռունին օգնել է ակումբի Մ14 թիմին տիտղոս նվաճել:

14-ամյա Ռունին Ազգային գավաթի խաղարկության եզրափակիչում դարձել է գոլի հեղինակ, իսկ նրա թիմը 2-0 հաշվով հաղթել է «Միլուոլի» հասակակիցներին:

Պատանի հարձակվողը սոցցանցերում հրապարակել է գոլի տեսանյութն ու լուսանկարը:

Հիշեցնենք, որ Ռունիի որդին գավաթային մրցաշարի 6 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by @kairooney.10

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ