Logo

ՈւԵՖԱ-ն որակազրկել է սկանդալային մրցավարին

10:57 / 14.11.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ն որակազրկել է բրիտանացի մրցավար Դեյվիդ Կուտին, սոցցանցերում հայտնում է հանրահայտ լրագրող Ռոբ Հարիսը:

Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ում տարածվել է սկանդալային տեսանյութ, որտեղ 42-ամյա մասնագետը վիրավորում է «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էր մի քանի տարվա վաղեմության տեսանյութ, որտեղ Կուտն ընկերոջ հետ կեղտ է անվանում մերսիսայդյան ակումբը, իսկ Կլոպին՝ գերմանացի գոռոզամիտ հիմար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ