ՈւԵՖԱ-ն 10 միլիոն եվրոյով տուգանել է Լոնդոնի «Չելսիին»:
The Athletic-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը պատժվել է ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար:
Լոնդոնցիները ներկայացրել են ոչ ամբողջական հաշվետվետվություն 2012-2019-ին, երբ ակումբի սեփականատերը Ռոման Աբրամովիչն էր: Ներկայիս սեփականատեր Տոդ Բոուլին բոլոր խախտումների մասին հայտնել է ֆուտբոլային կառույցին:
Ավելի վաղ արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել էր, որ «Չելսին» պետք է կրճատի կազմը:


