ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը:
Ցուցակը գլխավորում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»:
Երկրորդ տեղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» է:
Առաջատար եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան», իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման»:
Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» համապատասխանաբար 162-րդ և 186-րդ տեղերում են: