Logo

ՈւԵՖԱ-ն գնահատական կտա Մորատայի և Ռոդրիի քաղաքական ակցիային

23:42 / 19.07.2024Ֆուտբոլ
null

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) էթիկայի և կարգապահական կոմիտեի տեսուչը գնահատական կտա Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ, հարձակվող Ալվարո Մորատայի և կիսապաշտպան Ռոդրիի քաղաքական ակցիային, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Իտալական «Միլանի» նորեկն ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչը Եվրո-2024-ի եզրափակիչում Անգլիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը տոնելիս հայտարարել էին, որ Ջիբրալթարն իսպանական տարածք է:

Հիշեցնենք, որ իսպանացիները Գերմանիայում կայացած մրցաշարի վճռորոշ խաղում 2-1 հաշվով հաղթանակ էին կորզել և դարձել Եվրոպայի քառակի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ