ՈՒԵՖԱ-ն մինչև 2026 թվականի ամառ որակազրկել է Յուրգեն Կլոպին վիրավորած մրցավար Դևիդ Կուտին, հայտնում է The Sun-ը:
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հայտարարել է, որ Կուտը վարկաբեկել է ՈՒԵՖԱ-ի և ֆուտբոլի հեղինակությունը, ինչպես նաև խախտել է օրինակելի պահվածքի սահմանված կանոնները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դևիդ Կուտը Յուրգեն Կլոպին վիրավորել է թմրանյութերի ազդեցության տակ:
Դևիդ Կուտի դեմ դեռ շարունակվում է հետաքննությունն առ այն, որ անգլիացին 2019 թվականին ընկերոջ պատվերով դեղին քարտ է տվել «Լիդսի» ֆուտբոլիստ Էզջան Ալիոսկիին: Կուտը զգուշացրել էր խաղացողին, իսկ հետո՝ ընկերոջը նամակ ուղարկել. «Հուսով եմ՝ գործել ես ըստ պայմանավորվածության»:
Պրեմիեր լիգան նախորդ ամիս Կուտին հեռացրել էր մրցավարական գործունեությունից:


