ՈւԵՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել հեռացնել Թուրինի «Յուվենտուսին» եվրագավաթներից, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Իտալական ակումբը բաց կթողնի Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 մրցաշրջանը: Բացի այդ, թուրինցիները 20 միլիոն եվրո տուգանք կվճարեն:
ՈւԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել 2022 թվականի դեկտեմբերին և թուրինցիներին կասկածում էր հարկային զեղծարարությունների, ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու մեջ:
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանում «Յուվենտուսն» Ա Սերիայում 62 միավորով զբաղեցրել էր 7-րդ տեղը և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։


