ՈւԵՖԱ-ն կհետաքննի Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի պահվածքը Սլովակիայի դեմ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի խաղում (2-1), հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Էթիկայի և կարգապահական կոմիտեն հետաքննություն կանցկացնի վարքագծի հիմնական կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ: Այս հարցի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ժամանակին»,- նշված է հայտարարության մեջ։
Մադրիդի «Ռեալի» 21-ամյա ֆուտբոլիստը սլովակների դեմ խաղի ավելացված ժամանակի 5-րդ րոպեին հաշիվը հավասարեցնելուց հետո գոլը տոնելիս անպարկեշտ գործողություն է կատարել:
Բելինգեմին որակազրկում է սպառնում, նա կարող է բաց թողնել Շվեյցարիայի հավաքականի դեմ քառորդ եզրափակիչի խաղը, որը տեղի կունենա հուլիսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


