ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ կազմակերպությունն այլևս պահանջներ չունի «Ռեալից», «Բարսելոնայից» ու «Յուվենտուսից»՝ հաղորդում է Associated Press-ը:
Հիշեցնենք, որ թիմերի նկատմամբ կարգապահական գործ էր սկսվել մայիսի վերջից՝ պայմանավորված Սուպերլիգա նախագծի ստեղծմամբ,, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի, խախտում էր կազմակերպության կանոնակարգի մի քանի դրույթներ:
«Կազմակերպության բողոքարկման մարմինը դատավարություններն անվավեր է ճանաչել այնպես, կարծես դրանք երբեք չեն էլ եղել»,- այսպես է մեկնաբանել Associated Press-ն ՈՒԵՖԱ-ի մամուլի հաղորդագրությունը:
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ կազմակերպությունը հետագայում կարող է վերսկսել գործընթացը:
Ավելի վաղ Մադրիդի դատարանը որոշել էր, որ ՈՒԵՖԱ-ն չի կարող խոչընդոտել ակումբներին Սուպերլիգայի ստեղծման հարցում, ինչպես նաև կազմակերպությանը պարտավորեցրել էր հանել մասնակից ակումբների նկատմամբ սահմանված և հնարավոր բոլոր պատժամիջոցները: