Logo

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2024-ի խորհրդանշական հավաքականը

17:10 / 16.07.2024Ֆուտբոլ
null

Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հրապարակել է Գերմանիայում կայացած Եվրո-2024-ի խորհրդանշական հավաքականը փորձագետների վարկածով։

Լավագույն 11 ֆուտբոլիստները ներկայացնում են 5 տարբեր հավաքականներ: Դարպասապահի դիրքում լավագույնն է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի և իտալական «Միլանի» ներկայացուցիչ Մայք Մենյանը:

Լավագույն պաշտպաններն են Քայլ Ուոքերը (Անգլիա), Մանուել Ականջին (Շվեյցարիա), Վիլյամ Սալիբան (Ֆրանսիա) և Մարկ Կուկուրելյան (Իսպանիա): Կիսապաշտպանությունում միայն իսպանացիներն են՝ Դանի Օլմո, Ռոդրի և Ֆաբիան Ռուիս:

Հարձակման գծի 3 լավագույն ֆուտբոլիստներն են Ջամալ Մուսիալան (Գերմանիա), Լամին Յամալը (Իսպանիա) և Նիկո Ուիլյամսը (Իսպանիա):

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել էր անգլիացիներին՝ ռեկորդային չորրորդ անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ