Logo

ՈւԵՖԱ-ն հնարավոր է ընդլայնի Եվրո-2024-ի մասնակիցների հայտացուցակները

11:10 / 29.03.2024Ֆուտբոլ
null

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (UEFA) հնարավոր է Եվրո-2024-ի մասնակիցների հայտացուցակների լիմիտը հասցնի 26-ի, հայտնում է The Athletic-ը:

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը հայտնել է, որ ի գիտություն է ընդունել որոշ հավաքականների մարզիչների դիտողություններն ու առաջարկները:

Եվրոպական ֆուտբոլի գլխավոր մարմինը վերջնական որոշում կընդունի ապրիլի 8-ին կայանալիք կոնգրեսում, որին ներկա կլինեն Եվրո-2024-ի մասնակից բոլոր հավաքականների ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն Covid-ի համաճարակի պատճառով առաջացած սեղմ գրաֆիկի պատճառով որոշել էր Եվրո-2020-ի ժամանակ հայտացուցակներում ֆուտբոլիստների թիվը 23-ից հասցնել 26-ի: Դրանից մեկ տարի անց ՖԻՖԱ-ի ղեկավարությունը նույնը կիրառել էր Մունդիալ-2024-ի ժամանակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ