Logo

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Ռեալի» չորս ֆուտբոլիստների առնչությամբ

21:41 / 27.03.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստների պահվածքի առնչությամբ հետաքննություն է սկսել, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Արքայական ակումբի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, հարձակվողներ Վինիսիուս Ժունիորն ու Կիլիան Մբապեն «Աթլետիկոյի» դեմ գլխավոր եվրագավաթի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հաղթելուց հետո սադրիչ ժեստեր են ցույց տվել մրցակցի խաղացողներին ու երկրպագուներին:

Քառորդ եզրափակիչում գործող գավաթակիր «Ռեալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Արսենալը»։ Առաջին խաղը կկայանա ապրիլի 8-ին «Էմիրեյթս» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ ապրիլի 16-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեուում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ