Logo

ՈւԵՖԱ-ն հաստատել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի ձևաչափը

19:59 / 28.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈւԵՖԱ-ն հաստատել է ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի ձևաչափը, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 16 եվրոպական հավաքականներ։ Որակավորման փուլի մասնակիցները կբաժանվեն 12 խմբերի, որոնցում կլինեն չորս կամ 5 հավաքականներ: Խմբերի հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները որակավորման փուլի փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս ուղեգրերի համար:

Բացի խմբերում երկրորդ տեղը գրաված 12 հավաքականներից, որակավորման փուլի փլեյ-օֆֆին կմասնակցեն նաև Ազգերի լիգայի 2024/2025թթ. խաղարկությունում լավագույն արդյունքը գրանցած չորս հավաքականները, որոնք ընտրական փուլի իրենց խմբերում առաջին կամ երկրորդ տեղը գրաված չեն լինի:

Ընտրական փուլի փլեյ-օֆֆի դիմակայությունները բաղկացած կլինեն մեկական խաղից:

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ Մունդիալին կմասնակցեն 48 երկրների ազգային հավաքականներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ