Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 3 տուր
11 Հոկտեմբեր 2020 - 20:00
2
Հայաստան
Վրաստան
1 - 0 Խորեն Բայրամյան - 6`
1 - 1 Նիկա Կաչարավա - 46`
1 - 2 Թոռնիկե Օքրիաշվիլի - 74`
2 - 2 Հենրիխ Մխիթարյան - 88`
ՈւԵՖԱ-ից РИА Новости-ին հայտնել են, որ չեն ծրագրում փոխել Հայաստանի ու Ադրբեջանի հավաքականների մասնակցությամբ Ազգերի լիգայում շրջանակում կայանալիք խաղերի անցկացման վայրը՝ պայմանավորված երկրներում ռազմական դրության հայտարարման հետ։
Մեր ընտրանին հոկտեմբերի 11-ին Երևանում «Հանրապետական» մարզադաշտում պետք է ընդունի վրացիներին։
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի բաժինը մեկնաբանել է իրավիճակը Sputnik Georgia-ի հետ զրույցում.
«Այդ հարցով ոչինչ չենք կարող ասել։ Դեռևս խոսք չի գնում հանդիպման հետաձգման կամ տեղափոխման մասին չեզոք խաղադաշտ։ Մենք հետևում ենք իրավիճակին, բայց ամեն պարագայում վերջնական որոշում կայացնողը ՈւԵՖԱ-ն է»։
Կազմակերպությունից ընդգծել են, որ հետևում են՝ ինչպես ու որտեղ կկայանա Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի «Արարատ-Արմենիա»-«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը։
Սակայն ՈւԵՖԱ-ն արդեն որոշում է ընդունել չփոխել հանդիպման վայրը։
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
