Logo

ՈւԵՖԱ-ն ցանկանում է աշխատավարձերի առավելագույն շեմ սահմանել

13:11 / 26.04.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Եվրոպայում աշխատավարձերի առավելագույն շեմ սահմանելու ծրագրերի մասին:

«Զարմանալի է, բայց բոլորը համակարծիք են այս հարցում: Մեծ և փոքր ակումբները, «ակումբ-պետությունները», որոնք պատկանում են միլիարդատերերին, բոլորը համաձայն են:

Ապագայում մենք պետք է լրջորեն մտածենք աշխատավարձերի առավելագույն շեմի մասին: Եթե բյուջեն հասնի մինչև երկինք, ապա մրցակցությունը կդառնա խնդիր: Խոսքը ոչ թե սեփականատերերի, այլ մրցակցության մասին է, քանի որ մշտապես 5 ակումբի հաղթանակի պարագայում մարզաձևը կորցնում է իմաստը:

Ակս պահին կա օրենք, որը կգործի 2024 թվականին: Ըստ դրա, ակումբները պետք է աշխատավարձերի ու տրանսֆերների վրա առավելագույնը ծախսեն իրենց բյուջեի 70 տոկոսը, բայց դա բավարար չէ, քանի որ ենթադրենք 5 միլիարդի 70 տոկոսը բավականին մեծ գումար է:

Այնպես որ, ապագան սա է և ես չեմ վախենում, որ ակումբների սեփականատերերը չափից դուրս ազդեցիկ կգտնվեն այս կամ այն հարցում: ՈւԵՖԱ-ն ղեկավարում է եվրագավաթները և հիանալի հարաբերություններ է պահպանում Եվրոպական ակումբների ասիոցիացիայի հետ»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Men In Blazers-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա