Logo

ՈւԵՖԱ-ն առաջարկում է «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումը անցկացնել չեզոք դաշտում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 12.03.2020ՍՊՈՐՏ
ES0 m6lWoAE95uq - ՈւԵՖԱ-ն առաջարկում է «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումը անցկացնել չեզոք դաշտում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:57

-

-

Ֆուտբոլային աշխարհը շարունակում է լրջորեն ազդեցություն կրել կորոնավիրուսի ճգնաժամից: Այս հինգշաբթի նախատեսված Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի «Սևիլիա»-«Ռոմա» հանդիպումը չի կայանալու, քանի որ Իսպանիայի կառավարությունը փակել է օդային սահմանը Իտալիայի հետ:

Mundo Deportivo-ի փոխանցմամբ, ՈւԵՖԱ-ն առաջարկում է թիմերին դիմակայության հաղթողին որոշել չեզոք երկրում, այս դեպքում, Ֆրանսիայում: Ընդ որում՝ քառորդ եզրափակիչի մասնակիցը ոչ թե կորոշվի երկխաղյա դիմակայությամբ, այլ մեկ հանդիպմամբ: Այս տարբերակը ակումբների համար ընդունելի չէ:

Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնակարգի՝ եթե ակումբները չեն ընդունում կազմակերպության կողմից առաջարկած տարբերակները, նրանք պետք է առաջարկեն մեկ քայլ քաղաք ու հանդիպման անցկացման օր, հակառակ պարագայում, ՈւԵՖԱ-ն կարող է պարտադրել սեփական որոշումը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՈւԵՖԱ-ն առաջարկել է իտալական 2 ակումբներին՝ «Ռոմային» ու «Ինտերին», հրաժարվել Եվրոպա լիգայի մասնակցությունից, որպեսզի առաջնությունը շարունակի ընթանալ իր բնականոն հունով:

Հավաք մարտի 17-ին՝ որոշելու՝ ինչպես վարվել «ֆուտբոլի ապագայի» հետ. ՈւԵՖԱ-ի հայտարարությունը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ