Logo

ՈւԵՖԱ-ն 2024 թվականի տարեկան կոնգրեսը Մադրիդից տեղափոխել է Փարիզ

22:35 / 26.09.2023Ֆուտբոլ
null

Կիպրոսում կայացած ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ որոշում է կայացվել եվրոպական ֆուտբոլի ղեկավար կառույցի 2024 թվականի փետրվարի 8-ին նախատեսված տարեկան նիստը Մադրիդից տեղափոխել Փարիզ, քանի որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) չունի նախագահ:

Հիշեցնենք, որ RFEF-ի նախագահ Խոսե Լուիս Ռուբիալեսը վերջերս հրաժարական էր ներկայացրել և ՖԻՖԱ-ի կողմից երեք ամսով զրկվել էր ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից՝ ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչից հետո սկանդալի կենտրոնում հայտնվելու պատճառով:

46-ամյա Ռուբիալեսը հանդիսանում էր նաև ՈւԵՖԱ-ի փոխնախագահը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է ալբանացի Արմանդ Դուկան:

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել նաև Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի վիճակահանությունը նույնպես Իսպանիայի մայրաքաղաքից տեղափոխել Ֆրանսիայի մայրաքաղաք:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա