Logo

ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշար. Հայաստանի Մ16 հավաքականը հաղթել է Ջիբրալթարի թիմին

15:33 / 01.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ16 հավաքականն ավարտել է մրցելույթը Մալթայում ընթացող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում և վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Ջիբրալթարի թիմին։

Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորած թիմի հաղթական գոլը 35-րդ րոպեին խփել է Էրիկ Վուվունիկյանը։

Հայաստանի հավաքականը մրցաշարի նախորդ երկու խաղերում հաղթել էր Ֆարերյան կղզիների (1-0) ու պարտվել Մալթայի (0-1) թիմերին և 6 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։

ՈՒԵՖԱ-ի Մ16 Զարգացման մրցաշար

Հայաստան - Ջիբրալթար` 1-0

Էրիկ Վուվունիկյան, 35

Հեռացում` Արմեն Ղազարյան, 60 (Հայաստան)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ