Ավանի ակադեմիայում ընթացող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի մինչև 14 տարեկանների պայքարում Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում 1-2 հաշվով պարտվեց Լատվիայի հասակակիցների թիմին:
Հայաստանի Մ14 հավաքականից 42-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Նարեկ Ավետիսյանը, սակայն երկրորդ խաղակեսին ավելացված երկրորդ րոպեին լատվիացիները հաղթանակ կորզեցին:
Հայաստանի Մ14 հավաքականն առաջին տուրում 2-1 հաշվով հաղթել է Ուզբեկստանի թիմին:


