Ավանի ակադեմիայում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը:
Ֆուտբոլի Հայաստանի Մ14 հավաքականն առաջին տուրում 2-1 հաշվով հաղթեց Ուզբեկստանի թիմին: Հայաստանի հավաքականը հաղթական գոլը խփեց 83-րդ րոպեին:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն, ՖԻՖԱ Եվրոպայի անդամ ասոցիացիաների համակարգող Մարկո Ֆերրին ներկա են եղել Հայաստան Մ14 — Ուզբեկստան Մ14 հանդիպմանը:
Հայաստանի Մ15 հավաքականն էլ մեկնարկում 1-2 հաշվով պարտվեց Ուզբեկստանի հասակակիցների թիմին:


