Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ16 Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 0-3 հաշվով պարտվել է բուլղարացիներին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Սարգիս Մովսիսյանի գլխավորած թիմը բոլոր գոլերը բաց է թողել առաջին խաղակեսում։
Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 2-0 հաշվով հաղթել էին Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին։ Ապրիլի 28-ին Հայասանի Մ16 հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի Մոլդովայի հետ։
ՈւԵՖԱ Մ16 Զարգացման մրցաշար, երկրորդ տուր
Բուլղարիա – Հայաստան՝ 3-0
Չելեբիև, 8, Պեյչև, 37, Գեորգիև, 44
Ֆոտո՝ ՀՖՖ