ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ Աշխարհի առաջնությունը պետք չէ երկու տարին մեկ անցկացնել։ Նման գաղափար ՖԻՖԱ-ն է առաջարկում։
«Որպեսզի Աշխարհի առաջնությունն ավելի հետաքրքիր լինի՝ պետք է անցկացվի չորս տարին մեկ անգամ։ Բացի այդ, եթե այն անցկացվի ամեն երկու տարին մեկ, այն կոչնչացնի կանանց ֆուտբոլը, այլ մարզաձևեր, Օլիմպիական խաղերը և այսպես շարունակ։ Սա պարզապես վատ գաղափար է։
Աշխարհի առաջնությունը ֆուտբոլային մեծագույն իրադարձություն է և պետք է անցկացվի ամեն 4 տարին մեկ։ Լիովին հավանական է, որ ամբողջ աշխարհի երկրպագուների 75 տոկոսը ևս դեմ են»,- ասել է Չեֆերինը։