Logo

ՈւԵՖԱ-ի նախագահին հարցրել են սաուդյան ակումբների՝ եվրագավաթներին մասնակցելու մասին

18:02 / 01.09.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Սաուդյան Արաբիայի ակումբները կարող են ապագայում մասնակցել եվրագավաթներին։

«ԶԼՄ-ները հրապարակել են այդ տեղեկատվությունը՝ նույնիսկ չհարցնելով մեզ։ Միայն եվրոպական ակումբները կարող են մասնակցել Չեմպիոնների լիգային, Եվրոպա լիգային ու Կոնֆերենցիաների լիգային։ Միայն եվրոպական ֆեդերացիաները կարող են ներկայացնել եզրափակիչ հանդիպումն ընդունելու հայտ»,- Ալեքսանդր Չեֆերինի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից ՈւԵՖԱ-ն փոխելու է Չեմպիոնների լիգայի անցկացման ձևաչափը։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ գլխավոր եվրագավաթին կարող են մասնակցել նաև Սաուդյան Արաբիայի ակումբները, որոնց կազմերը վերջին շրջանում համալրում են Եվրոպայում խաղացած մի շարք աստղային ֆուտբոլիստներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա