Logo

ՈւԵՖԱ-ի նախագահ. «Խաղային օրացույցից բողոքում են նրանք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում»

22:46 / 10.10.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն անդրադարձել է ֆուտբոլային օրացույցի վերաբերյալ դժգոհություններին:

«Պետք է խոստովանենք, որ խաղային օրացույցը հասել է իր սահմանագծին։ Միևնույն ժամանակ, դրա ազդեցությունը շատ տարբեր է ակումբների և խաղացողների միջև: Ոմանք գերբեռնված են, բայց մյուսներն ունեն պահեստային հզորություն:

Ես մնում եմ երկու ամիս առաջ ասածիս՝ լրացուցիչ հանդիպումների տեղ չկա։ Բայց հավելեմ՝ խաղային օրացույցից բողոքում են նրանք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում, և այն թիմերը, որոնք ունեն 25 բարձր մակարդակի խաղացողներ։ Ավելի ցածր աշխատավարձ ունեցող ֆուտբոլիստներն ու հազիվ 11 խաղացող ունեցող ակումբները չեն դժգոհում։ Նրանք սիրում են խաղալ»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում եվրոպական գրանդ ակումբների ֆուտբոլիստները հաճախ են բարձրաձայնում գերծանրաբեռնված խաղային օրացույցի պատճառով հնարավոր գործադուլի մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ