Logo

ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը

15:08 / 21.12.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի՝ Սուպերլիգայի վերաբերյալ կայացրած որոշումը:

«ՈՒԵՖԱ-ն ի գիտություն է ընդունում Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանի կայացրած որոշումը, բայց այն չի նշանակում այսպես կոչված Սուպերլիգայի հաստատում կամ վավերացում: Այն ավելի շուտ ընդգծում է ՈՒԵՖԱ-ի կանոնակարգում առկա թերությունը՝ տեխնիկական գործոն, որն արդեն շտկվել է 2022 թվականի հունիսին:

ՈՒԵՖԱ-ն վճռական է մնում եվրոպական ֆուտբոլի բուրգը պաշտպանելու իր հանձնառության գործում՝ երաշխավորելով, որ այն կշարունակի ծառայել հասարակության ավելի լայն շրջանակներին: Մենք կշարունակենք ձևավորել եվրոպական սպորտի մոդելն ազգային ասոցիացիաների, լիգաների, ակումբների, երկրպագուների, խաղացողների, մարզիչների, ԵՄ հաստատությունների, կառավարությունների և գործընկերների հետ:

Մենք վստահ ենք, որ համերաշխության վրա հիմնված եվրոպական ֆուտբոլի բուրգը, որ բոլոր շահագրգիռ կողմերը հռչակել են որպես անփոխարինելի մոդել, պաշտպանված կլինի անջատման սպառնալիքից եվրոպական և ազգային օրենքներով»,- ասված է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը: Ըստ որոշման՝ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ներկայիս կանոնները «հակասում են մրցակցային օրենսդրությանը և ծառայությունների մատուցմանը»: Որոշումը պոտենցիալ ճանապարհ է հարթում դեպի նոր Սուպերլիգա:

Ֆլորենտինո Պերես. «Այսօրվանից ակումբներն են լինելու իրենց ճակատագրի տերը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա