Աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին Փարիզի «Շատլե» թատրոնում կայացած հանդիսավոր արարողությանը մարզական կարիերայում 8-րդ անգամ արժանացավ ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակին՝ «Ոսկե գնդակին»:
Մրցանակն «Ինտեր Մայամիի» խաղացողին հանձնեց ամերիկյան ակումբի համասեփականատեր Դևիդ Բեքհեմը:
Երկրորդ տեղը զբաղեցրեց «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, իսկ երրորդը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն էր:
Մրցանակը հանձնող France Football ամսագիրը ներկայացրել է, թե լավագույն 30 խաղացողներից ով ո՛ր դիրքն է զբաղեցրել քվեարկության արդյունքում: