France Football-ը ներկայացրել է տղամարդկանց և կանանց ֆուտբոլում «Ոսկե գնդակ» անվանակարգում արդյունքները` միավորների տեսքով:
Տղամարդկանց ֆուտբոլում կարիերայում առաջին անգամ «Ոսկե գնդակը» նվաճած ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն վաստակել է 1380 միավոր՝ երկրորդ տեղում հայտնված «Բարսելոնայի» 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալին գերազանցելով 321 միավորով:
Կանանց ֆուտբոլում երրորդ տարին անընդմեջ «Ոսկե գնդակը» նվաճած կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Այտանա Բոնմատին վաստակել է 506 միավոր՝ երկրորդ տեղում հայտնված իր հայրենակցին` Մարիոնա Կալդենտեին գերազանցելով 28 միավորով:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունն անցկացվել էր սեպտեմբերի 22-ին Փարիզի «Շատլե» թատրոնում և ցուցադրվել «Ֆասթ Սպորտ»-ով:


